Սեմինար և մրցույթ կրթահամալիրում

17884125_1895352090749844_7913500932918788568_n

Այսօր կրթահամալիրի ընթերցասրահում հավաքվել էինք, որպեսզի մասնակցեինք կենտրոնական բանկի կողմից կազմակերպած դասընթացին։ Մեզ շատ հետաքրքրեց դասընթացը, քանի որ սովորեցինք ճիշտ տնտեսել, ճիշտ տեղում պահել մեր գումարը, օգտվել բանկոմատներից այնպես, որ չտուժենք և բացի դրանցից նաև որոշ չափով հեռատես լինել։

Դասընթացն ավարտվելուց հետո մեկնարկեց <<Խնայողություների խաղ>> մրցույթը։ Այն բավականին հետաքրքիր խաղ էր, ընդհանուր մասնակիցների քանակը քսանհինգ էր՝ յուրաքանչյուր թիմում հինգ թիմակից։ Խաղը բաղկացած էր երեք փուլից։ Յուրաքանչյուր թիմ ուներ <<տատիկ>>, <<հայրիկ>>, <<մայրիկ>> և <<երկու երեխա>>։ Մեզ տրամադրում էին խաղաքարտեր, որոնց վրա նշված էր իրավիճակ և դրանից դուրս գալու երեք տարբերակ։ Տարբերակն ընտրելուց հետո հաջորդ խաղաքարտի վրա կարդում էինք հետևանքը և ավելացնում կամ պակասացնում մեր կյանքի որակը կամ ամսական եկամուտը։ Յուրաքանչյուր թիմ ուներ նպատակներ, որոնք պետք է իրագործեր՝ գումար տնտեսելով։ Հաղթում էր այն թիմը, որի կյանքի որակը անցնում էր 120 միավորից։ Քանի որ և՛ մեր թիմը, և՛ <<Սարգսյաններ>> թիմը հավաքել էինք 120 միավորից բարձր կյանքի որակ, մրցանակները կիսեցինք։ Շնորհակալություն կազմակերպիչներին և <<Մխիթար Սեբաստացի Կրթահամալի>>-ին հաճելի և արդյունավետ դասընթաց պարգևելու համար։

Թողնել մեկնաբանություն