Հանրահաշիվ և Երկրաչափություն

Երկրաչափություն                                                                                Հանրահաշիվ

Մարտ ամսվա ամփոփիչ առաջադրանքներ

Հանրահաշիվ

Երկրաչափություն


Թալես Միլետացի

230px-Illustrerad_Verldshistoria_band_I_Ill_107.jpg
Թալես Միլետացի 

     Թալես Միլետացի-հին հույն փիլիսոփա, մաթեմա-տիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը:

   Ծնվել է Միլետոս քաղաքում։ Թալեսը միլետյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլետոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։

     Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինն է «գտնում» Փոքր Արջի համաստեղությունը։ Նա նաև կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները։