Պատմություն

Քննարկում Ասպրամ Ծառուկյանի հետ

Ապրիլի տասնչորսին մեզ էր հյուրընկալել ՀՀ ՊՆ լրատվության բաժնի գլխավոր խմբագիր տիկին Ասպրամ Ծառուկյանը։ Մենք ընթերցել էինք նրա <<Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք․․․>> գիրքը և հեղինակը պատմում էր տարբեր պատմություններ՝ գրքի հետ կապված։

Նախ նշեց, որ գրքի վերնագիրը հենց Մոնթեի խոսքերն են։ Նա բազմաթիվ պատմություններ պատմեց այն մասին, թե ով էր Մոնթեն, ինչպիսի մարդ էր նա, ինչպես էին նրանք ծանոթացել, ինչ սխրագործություններ էր Մոնթեն արել և բացի այդ հեղինակն անձամբ եղել էր սահմանին՝ ռազմաճակատում և պատմում էր, թե ինչպես ենք հաղթանակներ տարել և ինչի գնով։ Բոլորը մեզ

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը. Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ

  • Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմը
  • Որ՞ կայսրությունների փլուզման  պատճառ դարձավ Աշխարհամարտը
  • Ինչ է՞ իրենից ներկայացնում Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ ասվածը:

      Շատ երկրներում պատերազմի ավարտ համարում են Վերսալի պայմանագրի կնքման օրը, որից հետո միայն պատերազմ գնացած զինվորները վերադարձան տուն, բայց հիմնականում պատերազմի ավարտ է համարվում զինադադարի օրը՝ 1918 թվականի նոյեմբերի 11-ը: Իրավաբանորեն պատերազմի ավարտ է համարվում Լոզանի պայմանագրի ստորագրման օրը, երբ Անտանտի զորքերը լքեցին Կոստանդնուպոլիսը:

      Պատերազմից հետո Փարիզի խաղաղության վեհաժողովում կազմվեցին մի քանի խաղաղության պայմանագրեր, որոնց համաձայն որոնց պետք է պաշտոնապես ավարտվեր պատերազմը: 1919 թվականի Վերսալի պայմանագիրը ստորագրվեց Գերմանիայի հետ, որը կառուցված էր Վուդրո Վիլսոնի 14 կետերի հիման վրա, այն բերեց նաև Ազգերի լիգայի ստեղծմանը 1919 թվականի հունիսի 28-ին:

   Առաջին աշխարհամարտի արդյունքում վերացան չորս կայսրություններ` Գերմանականը, Ռուսականը, Ավստրո-Հունգարիան եւ Օսմանյան կայսրությունը, ընդ որում վերջին երկուսը մասնատվեցին, իսկ Գերմանիան ու Ռուսաստանը, դադարելով լինել մենապետություններ, տարածքային կորուստներ ունեցան եւ թուլացան տնտեսապես:

     Փարիզյան խաղաղության կոնֆերանսի ժամանակ որոշված պայմաններով 1919 թվականի հունիսի 28-ին կնքվեց Վերսալյան հաշտության պայմանագիրը՝ մի կողմից Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մյուս հաղթանակած երկրների, մյուս կողմից պարտված Գերմանիայի միջև, ընդ որում վերջինիս համար խիստ ծանր պայմաններով։ Ընդհանուր առմամբ Գերմանիան կորցնում էր իր տարածքի 1/8 մասը և իր բնակչության 1/12 մասը, դաշնակիցներին էին անցնում գերմանական բոլոր գաղութները։ Բանակը չպետք է գերազանցի 100 հազարը, սուզանավեր ու օդային ունենալը Գերմանիային արգելվում էր, սակայն Գերմանիան ազատվում էր շրջափակումից։

        Մինչև 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում նա պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային։ Գերմանիան հրաժարվում էր իր սեփականություններից և իրավունքներից Չինաստանում, Սիամում, Լիբերիայում, Մարոկկոյում, Եգիպտոսում։ Նա պարտավորվում էր հրաժարվել Բրեստ-Լիտովսկի և Բուխարեստի պայմանագրերից։

          Պատերազմի արդյունքում և Վերսալի պայմանագրով հակասությունները դաշնակիցների միջև ավելի խորացան։ Սրվեցին հարաբերությունները Անգլիայի և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի և այլն։ Այս ամենին գումարվեցին արմատական հակասությունները կապիտալիզմի և սոցիալիզմի միջև։ Վերսալյան խաղաղությունը պետք է ավարտեր պատերազմը։ Իրականում այն դարձավ իրական վտանգ՝ կախված ամբողջ աշխարհի վրա։

Գլոբալիզացիան մեր օրերում. պատմություն և կիրառում գործնականում

  • Ինչ է՞ գլոբալիզացիան, երբ է՞ այն սկսվել:
  • Ինչպիսի՞ միջոցներ են կիրառվում գլոբալիզացված աշխարհի ստեղծման համար:
  • Ինչպիսին է՞ գլոբալիզացիոն գործընթացների ազդեցությունը արդի աշխարհի վրա:
  • Իմնչպես՞ եք պատկերացնում գլոբալիզացված աշխարհ հասկացությունը:
  • Արդյոք՞ կցանկանայիք ապրել գլոբալիզացված աշխարհում:

    Գլոբալիզացիան դա Համաշխարհային համահարթեցում է: Այս երևույթը առաջացել է 20-րդ դարի վերջում: Այն ունի երեք նպատակ՝
Առաջինը՝ ստեղծել ընդհանուր տնտեսական համակարգ;
Երկրորդը՝ քաղաքական համակարգ;
Երրորդը՝ մշակույթային համակարգ:

  Կիրառվում  են մեկ ընդհանուր տնտեսական,իրավական,մշակութային,ինֆորմացիոն նոռմեր, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր տնտեսական ու պատմական շահը։ Ժամանակի ընթացքում սեփական ազգային-մշակութային ինքնորոշումը կորցրած անհատների թվի աճը հանգեցնում է հասարակական համակարգի ապակայունացման, կտրուկ աճում է հասարակական լարվածության ցուցանիշը, հարցականի տակ է առնվում այս կամ այն երկրի` սեփական սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու կարողությունը: Մշակութային գլոբալիզացիան թուլացնում է նաև ազգերի լեզուների կարգավիճակը` փոխարենն ապահովելով միջմշակութային փոխհարաբերություններում ամրագրված անգլերեն լեզվի աճը, մինչդեռ անգլերենն իրականում այսօր մոլորակի 380 միլիոն բնակիչների մայրենի լեզուն է միայն: 

   Գլոբալիզացիա ֆենոմենն, ինչպես հայտնի է, ուղղակի ազդեցություն ունի ինչպես համաշխարհային մշակույթի, այնպես էլ առանձին ազգերի և ժողովուրդների մշակութային զարգացման գործընթացի վրա, ինչն էլ բացատրում է խնդրի արդիականությունն ու այն մեծ հետաքրքրվածությունը, որ ունեն հետազոտողներն այս երևույթի նկատմամբ: