Հայոց լեզու և Գրականություն

Գրականություն

Թարգմանություն

Ո՞վ է ավելի հզոր

Կար-չկար մի թագավոր կար։ Նա տանել չէր կարողանում այն հանգամանքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից բարձր լինել։

Մի օր նա իր նախարարներին ժողովի հրավիրեց և հարցրեց․

-Ո՞վ է ավելի հզոր՝ ե՞ս, թե՞ Աստվածը։

Նախարարները դողացին վախից և մտածելու ժամանակ խնդրեցին նրանից։ Նրանք բոլորն էլ երիտասարդ չէին և չէին ցանկանում հալածանքների ենթարկվել։

Նյութի աղբյուրը այստեղ։

Все они были немолоды, никому из них не хотелось подвергнуться гонениям. Но они были достойными людьми и не хотели лгать.

— Предоставьте дело мне, я найду, что ответить государю, — сказал самый старый министр.

На следующий день собрался весь двор. Пришел и старый министр. Он низко поклонился царю и произнес:

— О, господин, ты, несомненно, более велик, чем Бог.

Царь закрутил свои длинные усы и гордо вскинул голову. А старик продолжил:

— Ты более велик, потому что можешь изгнать нас из своего царства, а Бог не может, ведь Его Царство — все вокруг, и некуда уйти от Него.

Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանից» դուրս գրել ընտանիքիս անդամների անունները իրենց բացատրություններով:
Հրաչյա- <<Հրեղեն աչքեր ունեցող>>
Լիլիթ- <<Բոցից վեր բարձրացող>>
Սամվել- <<Աստուած լսեց>>
Մերի- <<Անտառ>>
Արման-<<Իղձ>>
2. Ընտրել երկու առակ և թարգմանել հայերեն:

Փախլավայի համը
Ո՞ր քաղցրավենիքն է ամենալավը և ո՞ր կերակուրն է ավելի համեղ։ Յուրաքանչյուրը անվանեց իր սիրելի կերակուրը և հպարտացավ, որ այն ամենահամեղն է։
— Չե, եղբայրներ,- խոսակցության մեջ մտավ Սաքոն,- ամենաքաղցր բանը փախլավան է։
— Իսկ դու որտեղի՞ց գիտես,- հարցրեց Քեռի Թորոսը։
— Եթե չիմանայի, չէի խոսի,- պատասխանեց Սաքոն։
— Իսկ դու որտեղի՞ց գիտես։ Է՜հ Սաքո,- յազվցավ Մագդեսանց Հարութը։
— Դու ինքդ փախլավա կերած կա՞ս։ Ես չեմ կերել, բայց գիտեմ,- հպարտ պատասխանեց Սաքոն։
— Թե չես կերել, ի՞նչ գիտես, որ փախլավան քաղցր է,- հարցրեց Քեռի Թորոսը։
— Է՜հ տղերք,- վիրավորված ասաց Սաքոն,- թեկուզ և ես չեմ կերել փախլավա, բայց գիտեմ։ Ես գիտցել եմ այդ մասին այն ժամանակ, երբ անցյալ տարի քայլում էի Կարսի շուկայով։ Ես տեսա մարդկանց, ովքեր փախլավա էին ուտում։ Նրանք էլ հենց ասում էին, որ փախլավան շատ քաղցր է։

Նյութի աղբյուրը այստեղ։

Գայլերի ոհմակն ու երեք որսորդները

Գայլերի ոհմակի Ծեր Առաջնորդը որոշեց իրեն հետևորդ նշանակել։ Նա մոտեցավ ամենաքաջ և ուժեղ Գայլին և ասաց․
— Ես ծերանում եմ, դրա համար քեզ նշանակում եմ ոհմակի Նոր Առաջնորդ, սակայն դու պետք է ապացուցես, որ արժանի ես։ Դու պետք է լավագույն Գայլերի հետ գնաս որսի և կերակուր որսաս ամբողջ ոհմակի համար։
— Լավ,- ասաց Նոր Առաջնորդը և վեց Գայլի հետ գնաց որսի։ Ցերեկը նրանք ետ չեկան, երեկոյան՝ նույնպես։ Իսկ երբ գիշերը իջավ, ոհմակին երևաց վաստակած կերակուրը բերող յոթ հպարտ Գայլ։ Նրանք բոլորը առողջ էին և անվնաս։
— Պատմի՛ր ինձ, ինչպե՞ս անցավ որսը,- հարցրեց Ծեր Առաջնորդը։
— Հեշտ էր, մենք փնտրում էինք որսը, իսկ հետո տաս որսորդ տեսանք, ովքեր իրենց վաստակած որսը ուսերին քայլում էին։ Մենք հարձակվեցինք նրանց վրա, որսորդներին հոշոտեցինք, իսկ որսը վերցրինք մեզ։
— Կեցցե՛ք։ Վաղը նույնպես պետք է գնաս։

Հաջորդ օրը Նոր Առաջնորդն ու վեց Գայլերը դարձյալ գնացին որսի։ Ցերեկը նրանք չեկան, երեկոյան՝ նույնպես չեկան, գիշերը նույնպես, առավոտյան էլ չեկան։ և միայն ցերեկը հորիզոնում երևաց մեկ հյուծված գայլ։ Դա Նոր Առաջնորդն էր՝ ամբողջությամբ արյունով պատված, պատառոտված մորթիով, կաղ և հազիվ շնչող։
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց Ծեր Առաջնորդը։
— Մենք մտանք անտառի խորքերը, երկար ժամանակ որս էինք փնտրում և տեսանք կերակուրն ուսերին քայլող երեք որսորդ։ Մենք հարձակվեցինք նրանց վրա, սակայն նրանք մեզնից ուժեղ գտնվեցին։ Նրանք սպանեցին իմ բոլոր զինվորներին, ես էլ հազիվ կարողացա փրկվել։
— Բայց ինչպե՞ս կարող էր դա պատահել,- զարմացավ Ծեր Առաջնորդը,- երեկ դուք հեշտությամբ հաղթել էիք տասը որսորդի, իսկ այսօր չկարողացա՞ք հաղթել երեքին։
— Այո, սակայն երեկ որսորդները պարզապես տաս որսորդից բաղկացած խումբ էին, իսկ այսօրվա որսորդները երեք ամենալավ ընկերներ էին։

Նյութի աղբյուրը այստեղ։

Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված բաղադրիչը հանելով՝ բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով:
Կողք-կողքի, երեք հարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան:
Հինգ-վեց, վեց անկյունի, ուստարի, մարդ-մուրդ, ի սկզբանե, իզուր, իսպառ:
Բարձրաշխարհիկ, ծափ-ծիծաղ, նոփ-նոր, սեփ-սև, աման-չաման, տաք-տաք:
Սերնդեսերունդ, փոքր իշատե, ցպահանջ, հարգել պատվել, մեկից մեկ:
Օրնիբուն, ահել-ջահել, խելք-խելքի, հարավամերիկյան, հյուսիսարևելք, իզեն:
Ափեափ, գյուղեգյուղ, շինվարչություն, խելք (խելքի) տալ, հեռու-մոտիկ, ի հեճուկս:
2. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ. ընդամենը 6 բառ:
ա) Ձայնագրել — դասամատյան, մատենագրել
Տոնահանդես — անփառունակ, փառատոն
Լուսահորդ — ամփոփագիր, լուսագիր
Թռիչքադաշտ — ուղղություն, թռիչքուղի
Բարյացակամ- կրթօջախ, բարեկիրթ
Կապավոր — լեռնաշղթա, շղթայակապ
բ) Զարդատուփ — մտապատկեր, պատկերազարդ
Արևմտամետ — ամանոր, նորամուտ
Եռանկյուն -սնահավատ, եռահավատ
Համերգասրահ — խաղողօրհնեք,
Սահմանագիծ — առաջադրանք, առաջնագիծ
Ծառատունկ — տոհմացեղային, տոհմածառ
3. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:
Եվ շրջեց հայացքը՝ նայեց երկնքին՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին:
Խորշոմած ճակատը սեղմած ծնկին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել,այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ:
Զարմացած էր, որ Լիլիթին տեսնելու վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ է դարձել:
Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին:
4. Արմատական բառարանից դուրս գրել և բացատրել այս բառերը.
Ագապ —աղքատներին տրված սիրո ճաշ
ազն — ազգ, սերունդ, ցեղ
ընկեր — ընկեր, բարեկամ
բալ —«կեռաս, գիլաս, քիրազ», նոր գրականում «ֆիշնե» որից կազմվել է նոր բառեր «բալի ծառ», «բալի գույնով մութ կարմիր․
կարդալ — բարձրաձայն կարդալ
նախարար- իշխանական մի աստիճան, իշխան ավագանի։
ուստր-արու զավակ
ագի-պոչ

Նամակ զինվորին

timthumb

   Բարև, սիրելի՛ զինվոր։ Ես Սամվելն եմ, 13 տարեկան։ Սպասում եմ, անդադար սպասում եմ, որ գալու եմ, եսել եմ գալու կանգնեմ սահմանին և պաշտպանեմ մեր մայրերին, երեխաներին և ծերերին։ Ուզում եմ, որ միշտ քաջ լինես, չվախենաս ոչ մի դժվարությունից։ Մենք քաջ ազգ ենք, չպետք է վհատվենք, քանզի ծնել ենք այնպիսի մարտիկներ, որպիսին յուրաքանչյուր ազգ է երազում։ Ու մեկ է, ինչքան էլ թույլ լինենք նյութապես, մեկ է պինդ և կանգուն ենք հոգով։ Հզոր եղիր, իմ հա՛յ զինվոր․․․

Հարցազրույց- «Համացանցային և հեռուստատեսային լեզու»

Հարցազրույց իմ սիրելի ուսուցիչ Գառնիկ Սահակյանի հետ

16864107_1363041623756598_5838122892879350546_n.jpg

  • Ինչպիսի՞ դեր, ուժ ունի այսօր համացանցը և հեռուստատեսությունը մեր կյանքում, ինչպիսի՞ն է հայոց լեզվի կարգավիճակը այդ երկու տիրույթներում:
  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել համացանցային և հեռուստատեսային լեզվի դրությունը բարելավելու համար:
  • Կհիշե՞ք ակնհայտ լեզվական սխալներ, որոնք գրեթե միշտ լսում եք հեռուստատեսությամբ:
  • Հայոց լեզվի մասին որևէ ասույթ մեջբերեք:

     Շատ մեծ նշանակություն ունի համացանցը և հայերենի կիրառումը շատ կարևոր է: Մենք ամեն կերպ պետք է պահպանենք հայերենի ճիշտ կիրառումը և ավելի մեծ թափով սկսենք օգտագործել համացանցում հայատառ գրելու մեթոդը։

      Սխալներ կան, որոնք անընդհատ հանդիպում են համացանցային տիրույթում՝ մասնավորապես մի քանի բառեր, որոնք են՝ լօլ, չեքին անել, ծիտ նկարա, կլասս և այլն։ Հեռուստատեսությամբ ևս չեն խուսափում սխալներից։ Այդ սխալների թվին պատկանում են հատկապես՝ մեղանչել բառը, որպես մեղքերից թողություն խնդրել, մեղքերից ազատվել իմաստով օգտագործելը, տարելից և տարեդարձ բառերի ոչ տեղին օգտագործելը, զանգվել ձևի սխալ կիրառումը և ավելորդ բառի մեջ ն տառի ավելորդ կիրառումը։

Առաջադրանք

Ժարգոն գրություն
  • Ի՞նչ է ժարգոնը: Ժարգոնային բառերը հիմնականում խոսակցական բնույթ ունեն և հասկանալի են այն խավերի ու խմբերի համար, որոնք գաղտնիության կամ այլ նպատակով ստեղծել ու գործածում են դրանք։
  • Ի՞նչ գիտես ժարգոնային բառերի մասին: Սովորաբար ժարգոնային բառերը վերաբերվում են գողերին կամ հասարակության մեջ առկա այլ խմբերի, չնայած ժարգոնային բառապաշարից կարող են օգտվել միայն քրեական հանցագործները, բանտարկյալները, երբեմն նաև առանձին մասնագիտությունների տեր մարդիկ։
  • Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է ժարգոնային լեզվի ազդեցությունը գրական հայերենի վրա մեր օրերում: Կարծում եմ, որ ժարգոնային լեզվաշերտը որոշակի վատ ազդեցություն ունի գրական հայերենի վրա, սակայն ժարգոնային բառերի չափավոր կիրառումը չի <<վնասի>> գրական հայերենին։
  • Գրի՛ր ժարգոնային  բառեր, արտահայտություններ, տեքստային հատվածներ, որոնք միշտ լսում ես տանը, բակում, փողոցում, դպրոցում, այլ վայրերում: Բայլուս ախպերս, իշ կա չկա։ Վեր ընգի տեղդ։ Արա, հելնենք ֆուտբոլ խաղալու և այլն։

Առաջադրանքներ

Կազմի՛ր հոգնակի բարդ բառեր՝ տրված բառերը գործածելով իբրև վերջնաբաղադրիչ։
Ծառ-տոհմածառեր, քույր- հորաքույրներ, հարս-նորահարսեր, մատ-ցուցամատեր, ազդ-գովազդներ, կետ-բազմակետեր, ցույց-օրացույցեր, անցք-միջանցքներ, շար-հարցաշար, երթ-քայլերթեր, ոսկր-կողոսկրեր, աստղ-գիսաստղեր, եզր-ճամփեզրեր, արկղ-փոստարկղեր։
Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակին, բացատրի՛ր ինչու՞ -եր և ինչու՞ -ներ վերջավորությունն են ստացել։
Ցուրտ-ցրտեր, փունջ-փնջեր, գամփռ-գամփռներ, ձեռագիր-ձեռագրեր, գյուղացի-գյուղացիներ, ֆիդայի-ֆիդայիներ, հողագործ-հողագործներ, վիպասան-վիպասաններ, ռումբ-ռմբեր, լիցք-լիցքեր, արկղ-արկղեր, պատշար-պատշարեր, անձրևաջուր-անձրևաջրեր, նուռ-նռներ, հարս-հարսեր, մարգարտաշար-մարգարտաշարներ։

Շարունակել՝ հորինելով սեփական կեղծանուն։
Երջանկությունը դա այն է, երբ փորձում ես թաքցնել ժպիտդ, սակայն այն չի հեռանում։
Ընկերությունը չի կարող լինել հավետ, որովհետև նրա հիմքում ընկած է շահը։
Մարդասիրություն դա հայացքների համախումբ է, որոնք արտահայտում են հարգանքը մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ, հոգատարությունը մարդկանց բարօրության, նրանց համակողմանի զարգացման, մարդու համար հասարակական կյանքի նպաստավոր պայմանների ստեղծման նկատմամբ։
Ծույլ լինելն այն չէ, որ չես կարող սովորել, այլ այն, որ կարող ես չսովորել։
Հարստությունը կապված է մարդու խելքի հետ, եթե ունես փող, բայց չունես խելք՝ ուրեմն աղքատ ես հոգով։
Գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների դեմ:
Քաղաքավարությունը կախված է մարդու դաստիարակությունից, եթե ունես բավարար դաստիարակություն՝ չես կարող չլինել քաղաքավարի։
Բարությունը դա մեծ հոգի ունենալու նշան է։
Կյանքը դա մի ակնթարթ է, պետք է այնպես ապրել, որ մահանալուց հետո երկար ժամանակ հիշվել։
Ոչ միշտ է, որ առողջ միտք ունենալը նշանակում է խելացի լինել։
Երևակայությունը մի բազմերանգ աշխարհ է, եթե չունես երևակայություն՝ ապա աղքատ ես հոգով։
Ծնողները, ընտանիքը դրանք սրբություն են, պետք է ամբողջ կյանքի ընթացքում գնահատել նրանց։
Հավատարմությունը և հարգանքը կախված է հարգվողից, եթե քեզ չեն հարգում՝ միակ մեղավորն ես։

ԶԱՔՈՍ

Հովհաննես Թումանյան-Լուսավորչի կանթեղը

Պատրաստել տեսանյութ՝ համապատասխան երաժշտությամբ և նկարներով։ Վերլուծել` նշելով դուր եկած հատվածը։

%d5%af%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a5%d5%b2

Վերլուծություն․

Բանաստեղծությունը Գրիգոր Լուսավորչի մասին է։ Այնտեղ նկարագվում է Լուսավորչի կանթեղի մասին, որը շատ զորեղ է և լույս է տալիս ողջ հայությանը, որը միշտ վառվում է։ Իրականում այդ փոխաբերական իմաստով է գործածված։

Բանաստեղծությունը ընթերցելիս ես հասկացա, որ պետք է արդար ապրել, որպեսզի հասնել բարձունքների և լավ մարդ լինել։ Ներկայացնում եմ ինձ դուր եկած հատվածը․

Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

Հարցազրույց գրքերի մասին

Հարցազրույց մայրիկիս՝ Լիլիթ Փոշոտյանի հետ

11283403_n - Copy.jpg

Ի՞նչ դեր ունեն գրքերը ձեր կյանքում։
Գրքերն ինձ համար ինքնակրթության աղբյուր են, ազատ ժամանակը հաճելի անցկացնելու միջոց, ինչպես նաև՝ կյանքի փորձ։
Մեր օրերում երիտասարդները շա՞տ են ընթերցում, գիրք կարդալը նորաձև՞ է, թե՞…
Կարծում եմ, որ մեր օրերում երիտասարդները քիչ են կարդում։
Գրքի ո՞ր տարբերակն եք նախընտրում՝ տպագի՞ր, էլեկտրոնայի՞ն, աուդիոգի՞րք, ինչու՞։
Նախընտրում եմ թղթային տարբերակը, որովհետև սիրում եմ գրքերը թերթել էջ առ էջ, զգալ գրքի շունչը և հնարավորինս քիչ լարել տեսողությունս։

Առաջադրանքներ

1.Կետադրիր:
Մի անգամ, գրում է Ավետիք Իսահակյանը, բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորոմանյանին ընկերակցելու: Գնացինք Արմավիր՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, պատմության սկզբներից, մշուշներից, աստվածներից, առասպելներից ծագած այս քաղաքը… Ինչպիսի նկարագեղ պատկեր- երկու հսկաներ` բևեռագրերով խոսող Արմավիրի բազմահազարամյա քարերի առաջ:
Կես դար է անցել, ու հիմա մեր աչքի առաջ հառնում են հայ ճարտարապետության երկու նվիրյալները` մեկը բարձրահասակ, նիհար, խորաթափանց հայացքով, մյուսը ժայռի նման ամուր, լայնաթիկունք, խոշոր, կրակոտ աչքերով:
2. Ուղղակի խոսքերի շարադասությունը փոխիր (շեղ գրվածև մգեցված մասը՝ միջադաս և վերջադաս):
Գիտնականը պատասխանեց.
— Սխալվում եք, այս երիտասարդը շատ լավ վկայականներ ուներ:

Օրիորդը վերացած երազում էր.
-Ինչ լավ կլինի, եթե ազգակիցներս միասնաբար գործեն:
3.Ուղղիր սխալները.
Հանձինս Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհու վրա` գրելով.
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը՝ փախնում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում: Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցները աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տաս երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելորդ իր: Ազգը հպարտանում է Թումանյանով:
4.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտումը, որովհետև դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի ամեն մի ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն ադտոտող միացությունները: Մեզ հայտնի մեծ ցուցակից կարելի է առանձնացնել մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր քաղաքների մթնոլորտում:
5.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
ընչազուրկ-աղքատ անկոտրում-անընկճելի սրընթաց-արագընթաց
դյուցազնական-հերոսական ճկուն-դյուրաթեք
6.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին՝ մտրակի հարվածները։
Խելոքին մեկ ասա, անխելքին հազար ու մեկ:
Արդար մազը չի կտրվի, խարդախ գերանը կկոտրվի:
Բոյը երկար, խելքը կարճ:
7.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Երիտասարդ պատանու ասածներից հետո Աննան մտքի անհուն ծովն ընկավ։
Լեզուն փակ պահելու համար պետք է կամքի ուժ ունենալ։
Եղբայրս հայերեն այբուբենը հինգ մատի պես գիտի։
Գործը առաջ տանելու փոխարեն գործարարը թևերը ծալած նստել էր:
Նա իր խայտառակ արարքից հետո էժան պրծավ հոր ձեռքից:
Աղջկա վիրավորանքը շատ խորն էր, սակայն նա արցունքները կուլ էր տալիս և դեռ մտածում էր նրա մասին․․․
8.Տրված արտահայտություններից` Լեզուն չորանալ, ջուրը չտեսած` բոբիկանալ, ականջին հասնել, յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝
ա) ուղիղ իմաստով․
Անապատում տղայի լեզուն չորացել էր:
Երեխան այնքան էր ոգևորվել, որ դեռ ջուրը չտեսած բոբիկացել էր:
Տղայի մազերը այնքան էր երկարել, որ հասել էր ականջին:
բ) որպես դարձվածք․
Այդ ճչոցից վախեցած՝ լեզուն չորացել էր:
Ժողովուրդն ասում է՝ ջուրը չտեսած մի բոբիկացիր:
Այդ բանբասանքը ի վերջո հասավ նրա ակաջին:

9.Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ` ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային-գերմարդկային, ծայրահեղ-ծայրահեղություն, ստամոքսային, գիտակցություն-անգիտակցություն, ակնաբույժ-ակնաբուժական, մթնոլորտ-մթնոլորտային, որոշում-որոշումներ, ընդհատ-անընդհատի, օրինաչափ-օրինաչափություն, ձեռնարկ-ձեռնարկատեր, մանրէ-մանրէաբանություն, փոխանակություն-նյութափոխանակություն:
10.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր, բարի մտքով-բարեկամ, վատ համբավ ունեցող-անբարեհամբավ, հեշտությամբ թեքվող-դյուրաթեք, խաժ աչքեր ունեցող-խաժակն, կյանքը սիրող-կենսասեր, հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ, կյանքով ուրախացող-կենսուրախ:
11.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող-մանրանկարիչ, թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական, միտք հղանալը-մտահղանալ, արդյունք ունեցող-արդյունաբեր, աշխատանքը սիրելը-աշխատասեր, հավասար կշիռ ունենալը-հավասարակշռել, բառերի մասին գիտություն-բառագիտություն:

Առաջադրանք

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից հասկացել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսողները մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում  Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է  թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Մեր թվարկությունից  ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի  օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. Ավանդույթը մանցել էր : Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը պատերազմի էր դուրս եկել   հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա նպատակ էր դրել  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը զգալ, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության կանգնեցրել էին
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն շատ զոհերով, քաղաքները գրավելով, բսկտելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Քսերքսեսը բարկացավ, հրամայեց նեղուցի պատժել  խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջրի դահիճներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլուխները կտրել  այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց համոզվեցին, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները աջակցեցին  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճանապարհորդվելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերություն կատարել:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

Թարգմանություն գրաբարից

Գարուն

Ձմեռ էանց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում.ժամանակ եհաս յատանելոյ. Ձայն տատրակի լսելի եղև յերկրի մերում. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. Որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի՛ ե՛կ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:…Երևեցո՛ ինձ զերեսս քո և լսելի արա ինձ զբարբառ քո. Զի բարբառ քո քաղցր է և տեսիլ քո գեղեցիկ:

Գարուն

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և մեկնեցին։ Ծաղիկներ երևացին մեր երկրում․ ժամանակը հասավ էտելու։ Տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջները։ Մեր ծաղկած խաղողի որթերը արձակեցին իրենց հոտերը։ Վեր կաց, արի, մերձավոր իմ, գեղեցիկ իմ, աղավնի իմ։ ․․․Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու քո խոսքը։ Քանի որ քո խոսքը քաղցր է և տեսքդ գեղեցիկ։

Դասարանական աշխատանք

Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

Ինչպես են նշվում տոները ՀՀ-ում

Հարցազրույց հայրիկիս՝ Հրաչյա Զաքոյանի հետ30057_115859205113728_2389968_n
  • Հայրիկ, մոտենում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները և, ինչպես միշտ, դրանց ընդառաջ առանձնակի աշխուժանում են թե՛ պարենային, թե՛ ոչ պարենային ապրանքների առևտուրը: Բացի ամանորից էլ ի՞նչ տոներ կան Հայաստանում և ինչու՞ դրանք նույն շուքով չեն տոնվում:
  • ՀՀ-ում տոները սահմանված են ՛՛Տոների և հիշատակի օրերի մասին՛՛ ՀՀ օրենքով, որի համաձայն, բացի Ամանորից և Ծննդյան տոներից, որոնք նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, նախածննդյան տոներից (նշվում են հունվարի 3-ին, 4-ին և 5-ին) և Սուրբ Ծնունդ և Հայտնություն (նշվում է հունվարի 6-ին) տոնական են համարվում շուրջ 20 այլ օրեր ևս: Սակայն դրանցից ոչ աշխատանքային օրեր են հետևյալ 7-ը՝
  1. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին,
  2. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին,
  3. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին,
  4. Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին,
  5. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին,
  6. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին,
  7. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին:

  Հատկապես ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այդ 7 ոչ աշխատանքային օր հանդիսացող տոներից 4-ը՝ կապված են մեր պետականաշինության ասպարեզում ունեցած ձեռքբերումների հետ: Ցավոք, այդ տոները հիմնականում նշվում են պաշտոնական արարողակարգերով և պետական միջոցառումների շրջանակներում: Իսկ ՀՀ քաղաքացիներից շատերի մոտ տոնական տրամադրություն դժվար է նկատել այդ օրերին: Նույնիսկ, անկախության 25 ամյակը նշելիս՝ այս տարվա սեպտենմբերի 21-ին շատ հազվադեպ եմ հանդիպել, որ ՀՀ քաղաքացիները գոնե միմյանց շնորհավորեն:

  Մինչդեռ բազմաթիվ ազգեր, էթնիկ խմբեր անկախ պետականություն ունենալու համար երկարատև պայքար են մղում, մեծաթիվ զոհեր են տալիս ու դեռ չեն կարողանում այն նվաճել:

    Իսկ այն տոները, որոնք նշվում են համաժողովրդական կերպով, շատերի համար հիշվում են որպես սննդամթերքի գնումն ու օգտագործումը չարաշահելու օրեր՝ հաճախ վարկային միջոցների հաշվին:

  • Իսկ ի՞նչով եք բացատրում այդ երևույթը և ինչպե՞ս կարող է այդ իրավիճակը փոխվել դեպի լավը:
  • Մի կողմից ավանդույթները ունեն ավելի մեծ ճանաչում և հետևորդներ, քան օրենքները, իսկ մյուս կողմից անկախ պետականության արժեքը, առավելություններն ու հնարավորությունները ճանաչելն ու օգտագործելը պահանջում են քաղաքացիական հասունության ավելի բարձր մակարդակ, քան, ցավոք սրտի, ունեն մեր հայրենակիցներից շատերը:

  Դրա համար շատ կարևոր է, որ կրթօջախները մեծ ուշադրություն դարձնեն առկա բացը լրացնելուն, և քաղաքացիական իրավունքների և պարտականությունների, այս կամ այն քաղաքացիական դրսևորման հնարավոր հետևանքների մասին պատշաճ պատկերացում տրամադրելը, այսինքն՝ իրենց իրականության մասին բավարար տեղեկացվածություն ունեցող և պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելը դարձնեն առաջնահերթ նպատակ:

«Այն հեռավոր գիշերը»- Վերլուծություն

images

    Միգամած օր էր, այն օրերից, երբ արթնանում են հին-հին հիշատակներն ու հին երգերը:

    Մարդիկ, ովքեր կկարդան այս նախադասությունը մակերեսորեն կհասկանան միայն մեկ պարզ իմաստ՝ հեղինակը տխուր տրամադրությամբ հիշում է իր հին օրերը։ Իրականում դա լիովին ճիշտ է, սակայն ոչ լիարժեք։ Կարդալով այս նախադասությունը հասկացա, որ սովորական պատմվածք չէ սա, այլ մի անրջալի պատմություն, որի միայն առաջին նախադասության թաքնված իմաստը գտնելով կարող ես հասկանալ, թե ինչքան տխրություն է նկարագրվում,  թե ինչպես է մի պատանի հիշում մի բան, մի խորհրդավոր գիշեր, մի խորհրդավոր երկինք ու աստղեր։ Պատմվածքի յուրաքանչյուր նախադասության վերաբերյալ կարելի է անընդհատ խոսել, վերլուծել և չձանձրանալ նույն նախադասությունը կարդալով։

       Ես հիվանդացա սիրո տրտմությամբ, որովհետեւ գնում էի իմ ճանապարհով, իսկ նա՝ իր:

     Այնքան խորիմաստ միտք է թաքնված այս նախադասության մեջ, որ կարծես Սարոյանը մեկ նախադասությամբ նկարագրում է  ասելիքը։ Կարծում եմ ,որ հենց այս տողերում է նշվում պատմվածքի խորհուրդը, որը քչերը կարող են հասկանալ և օգտագործել իրենց սեփական կյանքում։

    Երբ ցերեկվա խավարին փոխարինեց գիշերվա խավարը, ես դրեցի գլխարկս ու դուրս եկա տանից: Մեգ-մշուշի մեջ բռնեցի քաղաքի ճամփան, եւ սիրտս հավատարիմ, անմռունչ շան պես հետս եկավ:Քաղաքում հանդիպեցի մի քանի մեռյալների, որոնք իմ ընկերներն էին, եւ ամենասրտակեղեք հեծեծանքից էլ դառն ու մահահունչ ծիծաղը շրթներիս՝ մենք կերանք, խմեցինք, խոսեցինք ու երգեցինք, բայց մտքումս միայն նրա քնքուշ լացն էր, որովհետև փոքրիկ պատահականություններից հյուսված տարիները մեր ճամփաները խաչաձեւ էին, եւ իմ խեւ սիրտը շշնջում էր ինձ, որ մնամ նրա հետ ու չգնամ ոչ մի տեղ, իմ խեւ սիրտը շշնջում էր, որ գնալու տեղ չունեմ:

   Կարդում եմ վերջաբանը և լցվում եմ անսպառ զգացումներով։ Հեղինակն այնպես է նկարագրում, այդ գիշերը, ավտոբուսը, աղջկա լացն ու ավտոբուսից իջնելը, որ կարծես մենք ինքներս ենք այնտեղ եղել։ Հեղինակն արտասվում է հոգով, այնպես ուժգին, այնպես, որ մենք ինքներս պատկերացնում ենք նրանց հոգեվիճակը, թեև․․․  Ինչքան փորձենք հասկանալ միտքը, ինչքան էլ Սարոյանը մեզ փոխանցի իր մորմոքները, միևնույն է, այդ դառնության մեջ մենք չենք զգա նրանց իսկական զգացումները։

Կարդում եմ պատմվածքը և չեմ ցանկանում, որ վերջանա։ Փնտրում եմ շարունակությունը, մտածում եմ ինքս իմ մեջ, փորձում եմ հասկանալ ամեն մի բառը։ Հեղինակի վառ նկարագիրը, այդ պատմվածքի խորհրդավորությունը և ընդամենը մի քանի ժամվա սիրո պատմությունը պատմվածքը դարձնում է յուրահատուկ և չքնաղ։ Կարծում եմ, որ պատմվածքի գլխավոր իմաստը հեղինակը պահում է գաղտնի, որպեսզի կարդացողները իրենք հասկանան այն, ամեն մեկը իր տեսանկյունից և ամեն մեկը յուրովի։

«Ինչպես էի շներ վաճառում»- Վերլուծություն

        downloadՏեքստը պատմում է մի տղայի մասին, ով ցանկանում էր գումար և ինքնուրույնություն վաստակել: Քանի որ հետաքրքրված էր կենդանիներով, շների առք և վաճառքը նրան ձգում էր, չնայած նրա հարազատներին այդ միտքը բոլորովին դուր չէր գալիս: Այնուամենայնիվ, նա բացեց իր ՙՙ Կինեկոլոգիական ինստիտուտը՚՚: Նա թերևս ոչ մի շուն չուներ, սակայն ոգևորած գովազդում էր իր ապրանքանիշը: Նա նաև հայտարարում է օգնականի աշխատատեղ, որից հետո նա մի տղայի է վերցնում աշխատանքի՝ չճանաչելով ոչ այդ տղային, ոչ էլ այդ տղայի հարազատներին: Նրանք երկուսով խաբում են գնորդներին և փորձում են բլեֆներ անել: Ամանորի նախօրեին հեղինակը իր օգնականին է հանձնում նոր վարձված խանութի պատրաստությունները, ասելով, որ մի տոնածառ գնի և գեղեցիկ շարֆերով զարդարված շներ վաճառի: Երբ հեղինակը մոտենում է խանութին, տեսնելով հավաքված ամբոխը, ուրախանում է, սակայն երբ մոտենում է տոնածառին, լսում է փնովանքներ, և տեսնում է, որ իր օգնականը շներին կախել է տոնածառից և խեղդամահ է արել՝ առանց հասկանալու:

  Տեքստում նկարագրվում է ոգևորության, ինքնագլխության, անմտության, տգիտության, խաբեության և պատժվելու մասին: Իրականում մեր ՙՙհերոսը՚՚ ուրախությունից ցնծված, կորցրել էր ինքնատիրապետումը և մտածելու ունակությունը: Նա չէր կարողանում ճիշտը խոսել, չխաբել, նա չէր հասկանում, թե ում հետ է գործ բռնում: Տղան պարզապես դեռահաս էր, իսկ նրա օգնականը պարզապես չէր հասկացել, թե ինչ էր արել և նրան չէին կարող մեղադրել, քանի որ պայմանավորվածություն չէր եղել վնասի հատուցման վերաբերյալ:

    Իմ կարծիքով օգնականը նաև խաբում էր հեղինակին, ՙՙկանխավճարները՚՚ իր գրպանը դնելով: Նա շահագործում էր հեղինակին, աշխատանքի ժամանակ քնում էր, և նա ազդեցություն ուներ հեղինակի վրա, որը թերևս հեղինակը լավ  չէր հասկանում: Այնինչ պետք էր պարզապես լսել սեփական ծնողներին, խորհրդակցել և հասնել լավ արդյունքի:

Նախագիծ- “Բանաստեղծական աշուն”

Վահան Տերյան- Շշուկ ու շրշյուն

pastedImage.png

«Ուլտարի կատուները»- Վերլուծություն

koshka.jpgՏվյալ պատմվածքը հետաքրքիր էր հատկապես նրա համար, որ վերջում ընթերցողը չի իմանում, թե ինչ եղավ պապիկի և տատիկի հետ: Պատմվածքի ժանրը նույնպես բավական հետաքրքիր էր: Իմ կարծիքով կատուները կերել էին պապիկին և տատիկին: Ես կարծում եմ, որ անտրամաբանական է այն փաստը, որ մի ամբողջ մարդկանց համախումբ վախենում էր մի պապիկից և տատիկից: Համենայն դեպս ես չեմ կարծում, որ պապիկն ու տատիկը վնաս կտային մարդկանց: Ընդհանուր առմամբ պատմվածքը իր մեջ որոշակի հետաքրքրություն էր պարունակում, սակայն այն այնքան էլ ինձ չհետաքրքրեց: Ես չէի ցանկանա, որ պապիկն ու տատիկը մահանային:

«Քանի դեռ սպասում է ավտոմեքենան»- Վերլուծություն

Ferrari-458-Red-Vossen-2.jpgՏվյալ պատմվածքը նույնպես հիանալի էր: Այնտեղ նկարագրվում էր հպարտություն: Համեստ մեծահարուստը լսում էր սուտը լսելով ճշմարտությունը: Կարծում եմ դա նրան հաճույք էր պարգևում, ինձ նույնպես, երբ իմացա պարոն Փարքենսթեքերի ինքնությունը: Իրականում աղջիկը ցանկանում էր բարձր երևալ, սակայն իմ կարծիքով սուտը և հպարտության բացակայությունը չեն բարձրացնում մարդու դիրքը և վատիվը: Մարդ պետք է հպարտ լինի նրանով, ինչը որ ունի և պետք է ձգտի ավելիին: Իմ կարծիքով մարդուն պետք է սիրեն և հարգեն ոչ թե իր գումարների և բարձր պաշտոնի համար, այլ իր ներքին աշխարհի գեղեցկությամբ: Իմ կարծիքով մարդու ամենակարևոր հատկանշներն են.

  • լրջություն և պատասխանատվության զգացում
  • հարգանք դիմացինի նկատմամբ
  • հնարամտություն
  • ընկերասիրություն
  • ինքնավստահություն
  • հպարտություն
  • քաջություն
  • խոսքը պահելու ունակություն
  • կամքի ուժ
  • ճշտախոսություն

Իմ կարծիքով պատմվածքի հերոսուհին չուներ թվարկածս հատկանիշներից ոչ մեկը: Կցանկանայի, որ պատմվածքը ավարտվեր այնպես, ինչպես որ ավարտվեց իրականում՝ մեծահարուստ տղան հասկանում է աղջկա սուտը և արհամարելով անցնում առաջ՝ դեպի կյանքի մյուս փուլ:

«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը»- Վերլուծություն

%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d6%80%d5%a9  Տվյալ պատմվածքը շատ հետաքրքիր էր ինձ համար։ Ես հետաքրքրությամբ կարդացի այն, նույնիսկ կարող եմ ասել, որ այն մինչև հիմա կարդացածս ամենալավ պատմածքն էր։ Պատմվածքը երկու ընկերոջ մասին է, որոնց գումար է անհրաժեշտ։ Նրանք որոշում են երեխա գողանալ և փրկագին պահանջել։ Նրանք մի շատ խուլ գյուղից մի երեխա են գողանում և պահում իրենց հետ, մինչև որ հայրը փրկագինը վճարի։ Երեխան սակայն այնքան անկարգ և չարաճճի է լինում, որ ընկերները այլևս չեն կարողանում երեխայի կողքին գեթ մեկ վայրկյան մնալ, քանի որ <<հալածանքների>> էին ենթարկվում։ Ընկերներից մեկը որոշում է, թե որտեղ պետք է հանդիպեն գումարը բերողին և մնացած ծակ ու ծուկը ու նամակ է ուղարկում երեխայի հորը, որ որոշակի գումարի դեպքում ձեր երեխան անվնաս տուն կհասնի։ Մինչ դեռ նա նամակի հարցերով է զբաղվում, մյուս ընկերը հոգեհան եղած տանում է և երեխային ցույց է տալիս տան ճանապարհը, սակայն երեխան չի ցանկանում տուն գնալ։ Ընկերը կարծում է, թե ազատվեց երեխայից, և երբ տեսնում է երեխային իր հետևը կանգնած ուշագնաց է լինում։ Երեկոյան ընկերները նամակ են ստանում երեխայի հորից, որտեղ գրված է լինում, որ հայրը իր որդուն կվերցնի միայն այն դեպքում, երբ երեխայի հետ մեկտեղ նաև գումար ստանա։ Եվ ճարահատյալ ընկերները մուծում են տուգանքը և փաղչում են այդ գյուղակից։

     Պատմածքում ամեն ինչ հիանալի էր, բացի նրանից, որ հայրը պետք է պատժեր իր որդուն գողացողներին։ Իսկ ընդհանուր առմամբ պատմվածքի գլխավոր ասելիքն այն է, որ պետք է յուրաքանչյուր բան անելուց առաջ լավ մտածել, նոր գործել։

«Վերջին տերևը»- վերլուծություն

  %d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%ab%d5%b6Պատմվածքը երկու ընկերուհիների մասին է, որոնք էժան վարձի պատճառով տեղավովել էին Վաշինգտոնի մի աղքատ թաղամասի փոքրիկ բնակարան՝ այնտեղ հիմնելով իրենց ստուդիան։ Սակայն շուտով աղջիկներից մեկը՝ Ջոնսին, հիվանդանում է թոքաբորբով և գամվում մահճկալին։ Նրա ընկերուհին՝ Սյուն չի կարողանում օգնել հիվանդին, որովհետև հիվանդը ինքը իրեն տրամադրել էր, որ այն ժամանակ, երբ դիմացի աղյուսե պատին բաղեղի ժյուղերից վայր ընկնի վերջին դեղնած տերևը, ինքն էլ կմահանա։ Հիվանդը ամեն օր անշարժ պառկած սպասում էր վերջին տերևի ընկնելուն, սակայն մի տերև հենվել էր աղյուսե պատին և համառորեն չէր ընկնում։
Ջոնսին հասկացավ, որ պետք է ապրի և չկամենա այդ տերևի «մահը»։ Նա խմեց դեղերը, կերավ ընկերուհու պատրաստած ճաշերը և մի քանի օրից ոտքի ելավ։ Սակայն պարզվեց, որ հիվանդանոցում մահացաել է իրենց հարևան ծերունի Բերմանը, որը նույնպես նկարիչ էր, և երազում էր նկարել իր գլուխգործոցը։ Նա լսել էր երիտասարդ օրիորդի ֆանտազիայի մասին և գիշերով աղյուսե պատին նկարել էր մի տերև, որը չնայած անձրևին և քամուն վայր չէր ընկնում ճյուղից։ Այդ գիշեր նա խիստ մրսել էր և թրջվել, որն էլ նրա հիվանդության և մահվան պատճառը դարձավ, սակայն այդ օրը նա նկարել էր իր գլուխգործոցը։
Այս պատմվածքը շատ հուզիչ է, այն նկարագրում է անձնազոհություն, հանուն ուրիշի կյանքի։ Իրականում ծերուկը շատ քաջ էր։ Պատմվածքի ասելիքը հետևյալն է՝ պետք է պայքարել մինչև վերջ, չպետք է հանձնվել և հույսը չպետք է կորցնել։

«Գորտը»-վերլուծություն

  snake-frog       Այս պատմվածքում նկարագրված է մի հին լճակ, որը լեցուն է գորտերով։ Սրանք բոլորը շատ մեծամիտ, ինքնահավան և ինքնագոհ էակներ են, որոնք կարծում են, թե ողջ աշխարհը, երկինքը, արևը ստեղծված են Ամենազոր տիրոջ կողմից միայն իրենց՝ գորտերի համար, որ իրենք երջանիկ լինեն։ Գորտերը մնում են այս կարծիքին նույնիսկ այն ժամանակ , երբ մի վիթխարի օձ կուլ է տալիս ելույթ ունեցող գորտին։ Մի տարեց գորտ հայտարարում է, որ օձն էլ է ստեղծված գորտերի համար․ նա պետք է գորտերին ուտի, որպեսզի լճակում նեղվծք չլինի։

     Իմ կարծիքով այս գորտերը նման են այն մարդկանց, որոնք իրենցից բացի ոչ մեկին չեն սիրում, չեն տեսնում, անկիրթ և տգետ են, բայց իրենց վեր են դասում բոլորից և կարծում են, որ իրենք միշտ ճիշտ են։

«Հեծանիվը»-վերլուծություն

     Այս պատմվածքը պատմում է մի բարի և փոքրիկ տղայի ցանկության և պարտավորության մասին: Այս պատմվածքը սովորեցրեց ինձ, որ պետք է աշխատես, որ ինչ-որ բանի հասնես, որ պետք է օգնես հարազատներիդ անկախ շատ բաներից, պետք է  միշտ հույսդ դնես ինքդ քո վրա: bike

  Պատմվածքի գլխավոր իմաստը այն էր, որ պարտականությունները միշտ ցանկություններից վեր են:

Արտիստը պատմվածքում ինձ դուր եկած կերպարը

  Արտիստը պատմվածքի հերոսներից ինձ դուր է եկել հեղինակը և Լուիզան, սակայն կանրադառնամ Լուզայի կերպարին: Նա շատ գեղեցիկ, բարի, շնորհալի մի իտալուհի է: Նա նկատելով Լևոնի մեջ երաժշտական ունակությունները, ձգտումը և արվեստի հանդեպ ունեցած սերը, օգնեց նրան: Սովորեցրեց նրան մանդոլին ու կիթառ նվագել և տարբերել նոտաները: Նա մեղավոր չէր, որ Լևոնը սիրահարվեց իրեն և կործանվեց: Լուիզա ինքը ևս աշխատասեր և տաղանդավոր էր և ձգտում էր բարձր բեմերի, որին նա հասավ:

Հասարակությունը օգնո՞ւմ է, թե՞ վնասում

     Հասարակության մեջ մտնում են մարդիկ, իսկ մարդիկ լինում են տարբեր բնավորութ-յուններով, ունենում են տարբեր մտածողություն, տարբեր կրթական մակարդակ, լինում են չար և բարի, նախանձ կամ կամեցող:

   Ըստ այս հատկանիշների էլ որոշվում է հասարակության դերը մարդու կյանքում: Յուրաքանչյուր մարդ պետք է կողմնորոշվի, թե հասարակության որ շերտի վրա պետք է հենվի:

Թարգմանում եմ առակներ

Притча

Спросил как-то наставник троих учеников: — «Почему бьётся оконное стекло, когда в него бросают камень?»
-«Потому что камень тяжёлый», — ответил первый ученик.
-«Потому что стекло хрупкое», — ответил второй.
-«Потому что рука, метнувшая камень была сильной, а удар точным», — ответил третий.
— Никто из вас не дал правильного ответа, — сказал учитель. — Потому что окно было закрыто!
Мораль: научитесь жить с открытым сердцем, и ни одна вражеская стрела не разобьёт его, пройдя насквозь через тонкую ткань души.

Առակ

Ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին։

-Ինչու՞ է ապակին կոտրվում, երբ նրա վրա քար ենք շպրտում

-Որովհետև քարը ծանր է, -պատասխանեց առաջին աշակերտը։

-Որովհետև ապակին փխրուն է,-պատասխանեց երկրորդը։

-Որովհետև նետած քարը ծանր է, իսկ նետումը դիպուկ,-֊պատասխանեց երրորդը։

-Ձեզնից ոչ ոք չտվեց ճիշտ պատասխանը, -ասաց ուսուցիչը։

-Որովհետև պատուհանը փակ էր!

Այսպիսով՝ սովորենք ապրել  բաց սրտով և ոչ մի թշմանական նետ չի կարող կոտրել և անցնել այդպիսի փխրուն հոգու միջով։

Притча

Одного мудреца часто спрашивали: -«Учитель, что будет с нами после смерти»? Старец только посмеивался, но ничего не отвечал. Однажды ученики решили допытаться, почему он никогда не отвечает на этот вопрос.
— А вы не замечали, что загробной жизнью интересуются именно те, кто не знает, что им делать с этой? — ответил старец. — Им просто нужна ещё одна жизнь, которую можно было бы прожить так же бестолково, как и первую.
— И всё-таки, есть жизнь после смерти или нет? — упорствовал один из учеников.
— Есть ли жизнь ДО смерти, — вот в чём вопрос. — ответил мудрец.

Առակ

Մի իմաստունի հաճախ հարցնում էին․

-Ուսուցիչ ի՞նչ է լինելու մեզ հետ մահից հետո։

Ծերունին պարզապես ծիծաղում էր, բայց ոչինչ չէր պատասխանում։

Մի անգամ աշակերտները որոշեցին պարզել, թե ինչու՞ նա չի պատասխանում այդ հարցին։

– Երբևէ նկատե՞լ եք, որ անկենդան կյանքով հետաքրքրված են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ պետք է անեն դրա հետ֊, — ասաց ծերունին։

-Նրանց պարզապես անրաժեշտ է ևս մեկ կյանք, որը պետք է ապրեն անհեթեթ, ինչպես որ առաջին կյանքում։

-Սակայն կյանք կա՞  մահից հետո թե՞  ոչ,- համառեց առաջին աշակերտը։

-Արդյո՞ք կյանք կա մահից առաջ –այստե՛ղ է հարցը,- պատասխանեց իմաստունը։

 Կարդում եմ փոքրերի համար

    Փոքրուց սիրել և կարդացել եմ բազմաթիվ հեքիաթներ: Սակայն երկար ժամանակ է, ինչ չէի ընթերցել: Նախորդ դասին որոշ չափով գրականության ուսուցիչը ես էի, քանի որ հեքիաթ էի ընթերցում երկրորդ դասարանցիների համար: Նրանք ուշադիր լսում էին ինձ, ծիծաղում էին, զարմանում էին ինձ հետ միասին: Նրանք շատ հանգիստ և մեծ ուշադրությամբ լսում էին և չէին խանգարում ինձ կարդալ: Մենք միասին վերլուծեցինք հեքիաթները: Իմ կարծիքով նրանք մեծ բավականություն ստացան, ես նույնպես:

Ընթերցանության դասաժամ

   Նախորդ դասին «Գրականության» դասն անցավ դպրոցի գրադարանում: Նույն օրը դպրոցի գրադարանն ավելի էր հարստացել գանձերով՝ նոր և հետաքրքիր գրքերով: Սկզբում չէի կողմնորոշվում, թե որ գիրքը կարդամ, հետո ուսուցչուհուս՝ ընկեր Արևիկի հետ սկսեցինք փնտրել: Վերջապես ես ընտրեցի «Հրաշք» վերնագրով գիրքը: Այդ գիրքը հուզեց ինձ: Գիրքը մի տղայի մասին է, ով շատ տգեղ և տձև է ծնվել: Նա մանկուց բազմաթիվ վիրահատություններ է տարել: Բայց ի՞նչ կարող է անել ինքը:

  Բնականաբար ամբողջ գիրքը մեկ դասաժամում ես չէի կարողանա կարդալ, սակայն կարդացածիցս շատ բան ընկալեցի: Կուզենամ, որ այդպիսի հետաքրքիր և գիտելիքներով հարուստդասաժամերը հաճախակի լինեն, և անհամբեր սպասում եմ գրքի շարունակությունը կարդալուն:

Իմ ամառային հանգիստը   

   Այս ամառ ես ծնողներիս, քրոջս և եղբորս հետ գնացի Վրաստան՝ Բաթումի, Քոբուլեթի, Ուռեկի, Թբիլիսի: Այնտեղ հավաքեցի հետաքրքիր հիշողություններ՝ նավով երթեվեկեցի, ճոպանուղով ճանապարհորդեցի, պարաշյուտով ճախրեցի, մոտոցիկլետ և կվադրոցիկլետ վարեցի:

    Այս ամառվա ընթացքում եղել եմ նաև Գորիսում, ճախրել եմ աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ «Տաթևեր»: Հայաստանի մարզերում ես տեսա Նորավանքը, Զորաց քարերը «Քարահունջ», Տաթևի վանական համալիրը, Հարսնաձորի դիտակետը, Սատանի կամուրջը, Որոտանի կիրճը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը, Մխիթար Սպարապետի գերեզմանը և լքված ներքին խնձորեսկի բնակավայրերը՝ քարանձավները և տները, եկեղեցիները և բնությունը:

     Հանգստացել եմ նաև Աշտարակի ձորում՝ ընկերներիս հետ: Վարել եմ ավտոմեքենաներ, հաղթահարել եմ տարբեր բարձունքներ, մասնակցել եմ հացահատիկի բերքահավաքի և մշակման աշխատանքներին: 

         Կարծում եմ, որ ունեցել եմ տպավորություններով լի ամառային հանգիստ: