Տեխնոլոգիա

Խեցեգործություն

Տեխնոլոգիայի դասաժամին մեր դասարանը բաժանվում է երկու խմբի։ Մեր խումբը դասն անցկացնում է խեցեգործարանում։ Այնտեղ մեր սիրելի ընկեր Մովսեսի օգնությամբ փորձում ենք

Suji 100%
Նկ․ 1

տարբեր բաժակներ, մոմակալներ, աղամաններ և այլ կավե աշխատանքներ պատրաստել։ Տվյալ պահին մի մոմակալ եմ պատրաստում։ Այն գրեթե պատրաստ է՝ մնում է միայն թրծել և ներկել (նկ․ 1)։

Բացի մոմակալից պատրաստել եմ նաև տարբեր բաժակներ, մոմակալներ և աղամաններ։ Ստորև ձեզ եմ ներկայացնում դրանցից մի քանիսը:

 

Ուսումնական աշուն

    Ուսումնական աշուն նախագծի շրջանակներում Միջին դպրոցի սովորողների հետ տեխնոլոգիայի դասաժամին իրականացնում ենք՝ աստիճանաճաղերի աշխատանքների ավարտ, նոր խոհանոցի կահավորում, մասնակցություն ցուցահանդեսի, ռելեֆային պատի աշխատանքների ժամանակավոր դադար, ներքին բակի ձևավորման աշխատանքներ:

 Փափկեցնում ենք հողը՝ ծաղիկների աճի նպաստման համար: