Քիմիա

maxresdefault

Թթվածին և ջրածին

Թթվածին                                                                 Ջրածին

TTvacin          Jracin

Նախագիծ՝ մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրում։

Capture

Առաջադրանքներ

  1. Հետևյալ նյութերը տեղադրեք աղյուսակի մեջ և անվանեք՝ SO2, Na2SO4, HCl, AlCl3, Ba(OH)2, Zn(NO3)2, P2O5, H3PO4, Na2O, CaCO3, Fe(OH)3, MgO, FePO4:
Օքսիդ Թթու Հիմք Աղ
SO2- Ծծումբի օքսիդ HCl- Քլորաջրածնական թթու Ba(OH)2— Բարիումի հիդրօքսիդ Na2SO4- Նատրիումի սուլֆատ
P2O5- Ֆոսֆորի օքսիդ H3PO4-Ֆոսֆորական թթու Fe(OH)3- Երկաթի հիդրօքսիդ AlCl3- Ալյումինի քլորիդ
Na2O-Նատրիումի օքսիդ Zn(NO3)2- Ցինկի նիտրատ
MgO-Մագնեզիումի օօքսիդ CaCO3- Կալիումի կարբոնատ
FePO4- Երկաթի ֆոսֆատ
  1. Կազմել հետևյալ նյութերի բանաձևերը և տեղադրեք աղյուսակում

Ծծմբական թթու

Ալյումինիումի սուլֆատ

Ազոտի (v) օքսիդ

Երկաթի (III) սուլֆատ

Երկաթի (II) ֆոսֆատ

Կալցիումի օքսիդ

Կալցիումի հիդրօքսիդ

Կալցիումի քլորիդ

Մագնեզիումի կարբոնատ

Բարիումի օքսիդ

Բարիումի հիդրօքսիդ

Բարիումի ֆոսֆատ

Քիմիական ռեակցիաների տեսակները, դասը՝ փորձեր կատարելով:

Քիմիական ռեակցիաները բաժանվում են չորս տեսակների.

  1. Միացման
  2. Քայքայման
  3. Տեղակալման
  4. Փոխանակման

Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց գործընթացը ավարտելուց հետո մի քանի նյութից ստացվում է մեկ բարդ նյութ:

Մագնեզիումի այրում (լուսարձակում)- Միացման ռեակցիա

Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց գործընթացը ավարտելուց հետո մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութ:

Ամոնիումի բիքրոմատի (հրաբուխ)- Քայքայման ռեակցիա

Մալախիտի քայքայում- Քայքայման ռեակցիա

Տեղակալման ռեակցիաները կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից որևէ մեկում:

Պղնձի սուլֆատ-Տեղակալման ռեակցիա

IMG_2300.JPG

Փոխանակման ռեակցիաները կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

Նատրիումի կարբոնատ- Փոխանակման

Նյութեր

download

Նյութը որոշակի ծավալ զբաղցնող ատոմների համախումբ է՝ խիստ որոշակի կառուցվածքով, բաղադրությամբ, հատկություներով և զանգվածով օժտված: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ են  կոչվում  այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից: Պարզ նյութերն են՝ մետաղները և ոչ մետաղները:

        Մետաղները բացի սնդիկից  պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ, որոնք կորցնելով առաջացնում են դրական իոններ:

        Ոչ մետաղները, եթե պինդ են՝ փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոներ, պակաս էլեկտրոները վերցնելուց առաջացնում են բացասական իոններ:

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք  կազմված են երկու և ավելի  տարրի  ատոմներից: Բարդ նյութերն են՝ օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը:

          Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ: Օրինակ՝ BaO:

         Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը ջրածինն է, կոչվում են թթուներ: Օրինակ՝ HCl:

          Այն նյութերը, որոնք կազմված են 2-ից ավելի տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, մյուսը ջրածինը, կոչվում են հիմքեր: Օրինակ՝ NaOH:

          Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը ոչ թթվածինն է, ոչ ջրածինն է, կոչվում են աղեր: Օրինակ՝ NaCl: