Հասարակագիտություն

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիայի դասագիրք

Հասարակագիտություն

ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ

        Ես պատկերացնում եմ ինձ որպես հայր այն ընտանիքում, որը հիմնված է սիրո և հարգանքի, համերաշխության և բարյացկամության վրա: Ես նախընտրում եմ, որ իմ ընտանիքը բաղկացած լինի 9 հոգուց: Ընտանիքս կղեկավարի հայրս`մորս հետ: Տան եկամուտի զգալի մասը կապահովեմ ես: Կցանկանայի ունենալ 5 երեխա` 3 տղա և 2 աղջիկ: Մենք կապրենք շքեղ առանձնատանը, իր ավտոտնակներով, այգիով և բակով, որի մի մասում կապրեն կենդանիներ: Ես սովորականից ավելի շատ ուշադրություն կդարձնեմ երեխաներիս դաստիարակության վրա, քանի որ հինգ երեխա դաստիարակելը համոզված եմ, որ բարդ է: Սակայն ես հասկանալով, հասկացնելով և զիջելով՝ կդաստիարակեմ այնպիսի երեխաներ, որոնց վրա ոչ ոք չի կարողանա սխալ նկատել: Իհարկե յուրաքանչյուր մարդ վրիպում է, սակայն վրիպումն այլ բան է, սխալը ուրիշ:

        Տղաներիս հետ կկիսվեմ, ավելի շատ առաջնեկիս՝ Հրաչյայի: Աղջիկներիս կդաստիարակեմ շատ խստորեն, սակայն միևնույն ժամանակ բարությամբ: Կնկատեմ իմ երեխաների յուրաքանչյուր վրիպումը և բացատրելով կհասնեմ լավ արդյունքի: Կաշխատեմ հնարավորինս  վստահել երեխաներիս, չեմ թերագնահատի նրանցից և ոչ մեկին, տարբերություն չեմ դնի նրանց միջև:

        Չեմ ցանկանա, որ երեխաներիցս և ոչ ոք դառնա լարային երաժիշտ, սակայն անպայման նրանց կառնչեմ երաժշտության հետ: Երեխաներս կզբաղվեն սպորտով, սակայն չեմ ցանկանա նրանց որպես սպորտսմեն տեսնել: Տղաներս անկասկած կծառայեն ՀՀ զինված ուժերում: Գուցե և ես չապրեմ Հայաստանում, բայց իմ երեխաներիս մեջ կդաստիարակեմ հայրենասիրություն, որը կլրացնեմ Հայաստան այցելելով: Երեխաներիս զերծ կպահեմ անճաշակ վարվելակերպից, այսինքն՝ ռաբիզ երաժշտություն, ժառգոնային խոսելաձև և անճաշակ հագ ու կապ: Երեխաներս ինձ հետ միասին պարպերաբար կմասնակցեն դասական համերգների: Նրանց կսովորեցնեմ շնորհակալ լինել ունեցածի համար և ձգտել ավելիին: Նրանք կսիրեն և կհավատան Աստծուն, քանի որ իմ ընտանիքը միանշանակ քրիստոնյաներից է բաղկացած լինելու: Կցանկանամ այնքան հարուստ լինել, որ կարողանամ երեխաներիս համար ամեն ինչ անել: Չեմ ների եսասիրությունը, կհպարտանամ երեխաներիս ընկերասիրությամբ: Երեխաներիս կսովորեցնեմ այն ամենը, ինչը կիմանամ: Կասեմ ճիշտը, չեմ ների սուտը:

        Գիտեմ, որ այնպիսի ընտանիք ստեղծելու համար, ինչպիսին ես եմ ցանկանում, ահռելի աշխատանք, համբերություն և հավատ է պետք, սակայն ես չեմ վախենում և ոչ մի դժվարությունից և խոչընդոտից, քանզի հենց դրանց շնորհիվ է մարդ արարածը հասունանում և հոգեպես ավելի ուժեղ դառնում: