Թարգմանություններ և ստեղծագործություններ

Նամակ սիրելիիս

Իմ սիրելի աչքերը քո․․․

      Բարև, սիրելիս։ Եթե կարդում ես սա, ուրեմն արդեն փշրել ես իմ սրտի վերջին փոքրիկ բեկորը։ Հիշու՞մ ես՝ գնացինք ռադիո, ձյուն էր, շատ ձյուն, տխուր էին փողոցները։ Թեև դու մինչև հիմա չգիտես, բայց ես այդ ամբողջ ճամփորդության ժամանակ քեզնով, քո տեսքով հիացած, փորձում էի տպավորություն գործել քեզ վրա, փորձում էի այնպես անել, որ դու էլ իմ կողքով անտարբեր չանցնեիր։

Անցավ որոշ ժամանակ, գնալով ես փորձում էի մեր ընկերությունը խորացնել ու հանկարծ․․․
Տեսա, որ չկաս․․․ Շարունակ փնտրում էի քեզ, բոլոր ընկերուհիներդ չէին նկատել, որ չկաս, բայց ես․․․ Շարունակ փնտրելուց հետո գտա քեզ, իսկ դու․․․ լացում էիր։ Լացում էիր, ինչպես մի մանուկ հրեշտակ։ Հենց այդ մշուշոտ պահից էլ, կարծում եմ, սկսվեց իմ սիրո պատմությունը։

Զգացի, չգիտեմ, զգացի հոգուս ճիչը։ Թեև տխրել էի քեզ համար, բայց հոգիս թնդում էր քեզ նայելուց։ Բախում էր, բախում էր անդադար, բախում էր արագ ու արագ այն մեծ սիրտը, որն այդքան ցանկանում էի բացել քո առաջ։ Այնքան էի ըղձում սիրտս հանել կրծքիցս ու քեզ նվիրել․․․

Ու հանկարծ փոխվեց մի բան, զգացի, իրոք զգացի, որ դու էլ անտարբեր չես (շարունակությունն այստեղ)։

Իժը և մանգուստը

Իժի կծածի դեմ միայն մեկ բուժում կա. հենց նույն պահին վնասված հատվածը մսի հետ կտրել-հանելն է։ Ահա թե ինչու է ամբողջ կենդանական աշխարհը հեռու մնում այդ վտանգավոր սողունից և նրան տեսնելով՝ առանց ետ նայելու փախչում։Չռած աչքերով իժը մեծ ականջներ ունի. կարծես գլխավերևում առագաստ լինի։ Նա չի վստահում իր տեսողությանն այնքան, որքան լսողությանը, իսկ հոտառության շնորհիվ շատ հեռվից կարողանում է զգալ կերակրի հոտը։ Իժի արնախմությունը սահման չունի։ Զայրույթի պահին էգը դաժանորեն վերացնում է որձին։ Բայց նույն պատիժն իրեն է սպասվում։ Շտապելով շուտափույթ լույս աշխարհ գալ՝  ձագերը կրծում են մոր փորը և, դուրս սողալով, հարձակվում են առաջին պատահած կենդանու վրա. հաճախ նաև իրար են կուլ տալիս։

Բայց իժերն էլ դաժան հակառակորդ ունեն։ Դա մանգուստն է՝ մի խոշոր մուկ, որը Նիլ գետի եղեգնուտներում է հանդիպում։ Իժի հոտը զգալով՝ մանգուստը վազում է գետի մոտ և թավալվում ափամերձ կեղտի մեջ, ապա չորանում է կիզիչ արևի տակ։ Նա այնքան է կատարում այդ գործողությունը, մինչև մորթին կոշտանում է և դառնում է թրծված կավե զրահ։

Այժմ գազանիկը չի վախենում թունավոր գիշատիչի խայթոցներից։ Պահը որսալով՝ գազանիկը համարձակորեն նետվում է իժի բաց երախի վրա և հասցնում է կրծել նրա կոկորդը։

Նյութի աղբյուրը՝ այստեղ։