Կենսաբանություն

Մարդու անատոմիա

Արյան ձևավոր տարրեր

Capture.JPG

Մկանային համակարգի կառուցվածքը- Թարգմանություն

Մկանային համակարգ

Լսողական օրգան- Ականջ

   Մարդու լսողական օրգանները ականջներն են: Իրականում ձայնը՝ դա օդի տատանումն է կամ ձայնային ալիքը, եթե օդ չլինի, ապա մեր արտասանած և ոչ մի խոսք չեն լսի ոչ մեր դիմացինները, ոչ էլ մենք:akanj-1 Ձայնային ալիքը ներթափանցում է դեպի ականջ ականջախեցու միջով:

akanj2Այնուհետև գնում է դեպի թմբուկը (թմբկաթաղանթ):

Թմբկաթաղանթը ազդանշանը ուղարկում է մուրճիկին, մուրճիկը՝ սալին, սալն էլ ասպանդակին: Ասպանդակը ազդանշանը ուղարկում է դեպի ներքին ականջ:

akanj3akanj4akanj5

akanj6akanj7    Ներքին ականջային հատվածում ձայնային տատանումները փոխանցվում են ՙ՚խխունջին՚՚: Խխունջը բաղկացած է երեք շերտից:Նրա միջով անցնում են տատանումները և լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին։akanj8

akanj

Ձայնային տատանումների ՙՙճանապարհորդությունը՚՚՝ մեկ կադրում:

Տեսողական օրգան- Աչք

achq-1

Մարդու տեսողական օրգանը աչքն է: Այն բաղկացած է՝ թաղանթներից, բիբից, ակնաբյուրեղից, խցիկներից, ապակենման մարմնից և ցանցաթաղանթից:

 

Թաղանթներ

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցայն թաղանթ

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։

Բիբ

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Ակնաբյուրեղ

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Խցիկներ

Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։

Ապակենման մարմին

Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լքցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Ցանցաթաղանթ

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Առաջին նկարում պատկերված է բիբը, որը լույսից կարող է ռեֆլեքսորեն մեծանալ կամ հակառակը:

Հաջորդ երեք նկարներում պատկերված է աչքի վերջնամասում գտնվող լույսը, որն իրեն հաղորդած պատկերը (նկ.6) ուղարկում է դեպի գլխուղեղ (նկ.5):

Յոթերրորդ նկարում պատկերված է արցունքի արտադրումը, իսկ ութում՝ թարթիչավոր մկանը, որը նաև կծկվում է:

Նյարդային համակարգ

Մարդու նյարդային համակարգը բաղկացած է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ nyard-1

nyard-2Ծայրամասային նյարդային համակարգը  կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։

Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից: nyard-4

Գլխուղեղի կառուցվածքը պատկերված է նկարներում:

Ողնուղեղը չափահասների մոտ տեղավորված է ողնաշարի խողովակում և առջևից հետ տափակացած մի երկար գլանաձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ՝ 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է երկարավուն ուղեղի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)՝ գոտկային II ողնի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով

Ողնուղեղի կառուցվածք

Նկարները վերցված են www.youtube.com կայքից: