Նյութեր

download

Նյութը որոշակի ծավալ զբաղցնող ատոմների համախումբ է՝ խիստ որոշակի կառուցվածքով, բաղադրությամբ, հատկություներով և զանգվածով օժտված: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ են  կոչվում  այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից: Պարզ նյութերն են՝ մետաղները և ոչ մետաղները:

        Մետաղները բացի սնդիկից  պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ, որոնք կորցնելով առաջացնում են դրական իոններ:

        Ոչ մետաղները, եթե պինդ են՝ փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոներ, պակաս էլեկտրոները վերցնելուց առաջացնում են բացասական իոններ:

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք  կազմված են երկու և ավելի  տարրի  ատոմներից: Բարդ նյութերն են՝ օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը:

          Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ: Օրինակ՝ BaO:

         Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը ջրածինն է, կոչվում են թթուներ: Օրինակ՝ HCl:

        Այն նյութերը, որոնք կազմված են 2-ից ավելի տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, մյուսը ջրածինը, կոչվում են հիմքեր: Օրինակ՝ NaOH:

          Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը ոչ թթվածինն է, ոչ ջրածինն է, կոչվում են աղեր: Օրինակ՝ NaCl:

Թողնել մեկնաբանություն