Ճամփորդություններ

Այց Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Ապրիլի 7-ին ընկեր Անուշի և ընկեր Լիլիի ղեկավարությամբ ուղևորվեցինք Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Մեզ ուղեկցում էին ՀԱԱՀ մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանը և ՀԱԱՀ կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և նորագույն տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Աննա Կարաուստայանը:

1

Նախ մենք հանդիպեցինք համալսարանի պռոռեկտորի հետ։ Նա մեզ ներկայացրեց ընդունելության կարգը, համալսարանի առավելությունները և պատասխանեց մեր հարցերին։

2

Հաջորդ այցելության վայրը դա ԱՈՒԿ(ATC)-ն էր։ Այնտեղ մեզ դիմավորեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժնի վարիչ, ICARE հիմնադրամի աշխատանքի տեղավորման գծով խորհրդական Լուսինե Մնացականյանը։ Այնտեղ ուսանողները սովորում էին միայն անգլերենով։ Մենք ինքներս մասնակցեցինք բակալավրիատի ավագ կուրսում այդ պահին ընթացող բնական ռեսուրսների տնտեսագիտություն առարկայի դասին, որը վարում էր Աստղինե Պասոյանը։ Ինձ դուր եկավ ԱՈՒԿ-ի դասախոսների մոտեցումը ուսանողների նկատմամբ։

 5    6

Հաջորդ այցելության վայրը դա շախմատի թանգարանն էր։ Ինձ շատ դուր եկավ այդ փոքրիկ բայց շքեղ սենյակը։ Չատինյան Ռաֆիկը մեզ ներկայացրեց այնտեղի մեդալները, գրքերը և նկարները։

Դրանից հետո այցելեցինք գինեդարան։ Այնտեղ ներկայացված էին տարբեր տեսակի, տարբեր դարերի խմիչքներ։ Այնտեղ նշեցին, որ գինեդարանի ամենամեծ <<գանձը>> այնտեղի կոնյակներն են։

3    4

Վերջում այցելեցինք անատոմիական թանգարան։ Այնտեղ տեսանք բազմաթիվ կենդանիների կմախքներ, նրանց մշակված մարմիններն ու տարբեր տեսակի օրգանները։ Շնորհակալություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և մեր դպրոցին՝ հաճելի և արդյունավետ ճանփորդության համար։

 Այց հանրային ռադիոական

    Երկարատև ջանքերից հետո վերջապես դպրոցական խմբով թույլտվություն ստացանք մուտք գործելու Հայատանի Հանրային Ռադիոկայան: Մենք՝ սեբաստացիներս երկար էինք սպասում այդ օրվան, քանի որ անչափ հետաքրքրված էինք:

         Ահա մեր դպրոցական ջոկատը՝ ընկեր Լիլիթի ղեկավարությամբ մոտեցավ Հայաստանի Հանրային Ռադիոյի շենքին: Շենքի դիմաց մի արձան կա՝ մարդ, որը պահում է ռադիոյի սարքը, իսկ ռադիոյի սարքն իդեպ իսկական է, և սարքի միջից լսվում են ձայնային ելևեջներ: Բացելով շենքի դռները մեր առջև բացվեց մի նոր աշխարհ՝ աշխարհ, որտեղ եռում է աշխատանքը և տիրում է ուրախ մթնոլորտ: ՀՀՌի շենքի որոշ հատվածներ վերանորոգվում են, սակայն դա բոլորովին չխանգարեց մեզ: Սկզբում մոտեցանք ՀՀՌի փոխտնօրեն Լիկա Թումանյանին: Նա շատ բարեհամբույր վերաբերվեց մեզ, տվեց որոշ հարցեր, ասաց, որ մեզ տեղանքին կցանոթացնի տիկին Կարինեն: Մենք դուրս եկանք փոխտնօրենի սենյակից և ուղևորվեցինք դեպի ուղիղ եթերի սենյակ: Սենյակ մտնելուց անմիջապես նկատվեց երկու դուռ, ձայնամեկուսիչ պատեր, ձայնամեկուսիչ գորգ և այլն:

          Ուղիղ եթերի սենյակից դուրս գալուց հետո ծանոթացանք ձայնագրման սենյակներին և մոնտաժային ծրագրերին: Այնուհետև ծանոթացանք հին ժամանակների ձայնագրման, մոնտաժային և ուղիղ եթեր միացող սարքերին: Միջանցքների պատերին կախված են նկարներ, որտեղ պատկերված են ռադիոյի ճանաչված հաղորդավարներ, երգիչներ և հյուրեր:

         Վերջում՝ այցելելով պատանեկան ռադիոյի սենյակ, ծանոթացանք Սպարտակի հետ: Նա տասնհինգ տարեկանից աշխատում է հանրային ռադիոյում և մեզ մի քանի խորհուրդներ տվեց: Մենք բոլորս գոհ էինք մեր ճամբարային էկսկուրսիայից: Շնորհակալ ենք կազմակերպիչներին և Հայաստանի Հանրային Ռադիոյին:

Բարձունքի հաղթահարում՝ Թեղենիս 

        Այսօր՝ հոկտեմբերի իննին մենք՝ սեբաստացիներս հավաքվեցինք և ավտոբուսում հարմար տեղավորվելուց հետո ուղեվորվեցինք դեպի հերթական բարձունքը։ Այս անգամ նպատակակետը «Թեղենյաց» վանական համալիրն էր, որը գտնվում է լեռան վրա՝ 2300 մետր բարձրության վրա։

        Տեղ հասնելուց հետո շունչ քաշեցինք և առույգացած սկսեցինք վեր խոյանալ։ Ճանապարհի կողքով հոսում էր գետը, իսկ մյուս կողքով խտացել էին ծառերը։

      Քանի որ ճանապարհը երկար էր, մենք  ժամանակ առ ժամանակ հանգստանում էինք։ Հանգստանալու ընթացքում պարում էինք ազգագրական պարեր։

         Մարտական ոգով լցված վեր խոյանալուց հետո վերջապես տեղ հասանք։ Թեղենյաց վանական համալիրը ավերված էր՝ երկրաշարժից, սակայն վանքում պահպանվել են մասունքներ և զարդանախշեր։

         Ես մեծ բավականություն ստացա, կարծում եմ ընկերներս ևս։ Շնորհակալ եմ իմ դպրոցին և կազմակերպիչներին։

«ԹԵՂԵՆՅԱՑ»  վանական համալիր

300px-%d5%a9%d5%a5%d5%b2%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d6%81_%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80
<<Թեղենյաց>>  վանական համալիր

      «Թեղենյաց» վանական համալիրը գտնվում է պատմական Նիգ գավառում` ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։ Հիմնվել է վաղ միջնադարում։ Առաջին անգամ հիշատակվում է VIII դ. սկզբին` Վահան Գողթնացու վանքում ապաստանելու կապակցությամբ։ Թեղենյաց վանքի Կաթողիկե եկեղեցին (կառուցվել է XII դ.) զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են «հայկական խորշերով»: 1827 թ-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից: